ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Ինձ շահելով` կշահեք ամեն ինչ

Ինձ շահելով` կշահեք ամեն ինչ
19.05.2025 | 22:30
Կհաղթես անպայման:
Հաղթանակող ոգին երբեք չի կոտրվում:
Քաջ ու վստահող սիրտ ունեցիր: Քո բոլոր դժվարությունները դիմավորիր հաղթանակի ոգով:
Վե'ր մագլցիր. նվաճի'ր այն բարձունքը, որ մինչ օրս անճանաչ էր մնում:
Իմացիր` ուր որ Ես եմ գտնվում, հաղթանակն այնտեղ է: Չարության ուժերը` լինեն դրանք քո ներսում, թե քեզնից դուրս, փախուստ են տալիս Իմ ներկայությունից:
Շահի'ր Ինձ և ամեն ինչ շահած կլինես:
Ամե'ն ինչ:
Դիտվել է՝ 1581

Մեկնաբանություններ